Ներքին 10 ամիս առաջ - 18:47 02-12-2025

Լարված իրավիճակ՝ Աշտարակում. բնակիչները պահանջում են «Յուքոմ»-ից հեռացնել տանիքին տեղադրված գերհզոր ալեհավաքը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում բնակվող մեծ թվով բնակիչներ հավաքվել էին նշված փողոցում գործող Գ․ Ղափանցյանի անվան թիվ 4-րդ հիմնական դպրոցի մոտ և պահանջում էին, որպեսզի Արագածոտնի մարզպետարանը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, հստակ պատասխանի, թե ինչպես է եղել, որ «Յուքոմ» ընկերությունը, առանց բնակիչների, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու սաների կարծիքը հաշվի առնելու բերել ու դպրոցի հարևանությամբ գտնվող, մարզական տարբեր միջոցառումների ու պարապմունքների համար օգտագործվող շինության տանիքին ինքնագլուխ տեղադրել գերհզոր ալեհավաք:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Երեկ «Յուքոմ»-ից եկել ու ուզում էին արդեն իրենց կողմից տեղադրված սարքը միացնել ու մենք գիտենք, որ այն ճառագայթներ է առաջացնում, ինչը առաջին հերթին վտանգավոր է մարդկանց ու բնության համար:

Երեկ մենք մի փոքրիկ բողոքի ակցիա իրականացրեցինք, ինչից հետո պարեկներ ժամանեցին ու ժամանակավորապես «Յուքոմ»-ի գործողությունները դադարեցվեցին: Հիմա այսօր իմացել ենք որ «Յուքոմ»-ն ասել է, թե մենք էնպիսի հզոր հիմնարկ ենք, որ ոչ ոք չի կարող մեր դեմն առնել, միացումները տալու ենք:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում