Ներքին 10 ամիս առաջ - 17:40 02-12-2025

Միայն քեզ համար պատվիրեիր․ Temu-ի զեղչերից օգտվելը թանկ հաճույք է

Հայաստանում Temu-ից գնումներ անելն այսօր արդեն թանկ արժե։ Oragir.News է ահազանգել մի երիտասարդ աղջիկ ու պատմել իր բավական բարդ փորձության մասին։ Նա ցանկացել է իր մկրտության համար փոքրիկ հուշանվերներ պատվիրել, որոնք սովորականից տարբերվում էին։ Աղջիկը Temu-ից պատվիրել էր 25 հատ փոքրիկ հուշանվեր, օգտագործելով զեղչի կտրոններ։ Սակայն Հայաստան հասնելուն պես նրան ասել են, որ պետք է մաքսատուրք վճարի՝ ապրանքի արժեքի 30%-ը։ Եվ այդ 30% մաքսատուրքը հաշվել են ոչ թե փաստացի գնից, այլ ապրանքի չզեղչված գնից։

Աղջիկը չի ցանկացել վճարել ՊԵԿ- ի պահանջած հարկը և որոշել է ապրանքը հետ ուղարկել Temu-ին։ Բայց այստեղ սկսվել է ամենաբարդ հատվածը։ Մաքսայինը նրան ասել է՝ «Վերադարձն ընդունողը մենք չենք, դիմեք փոխադրողին»։ Աղջիկը դիմել է Հայփոստ, իսկ այնտեղ ասել են․ «Մինչև ապրանքը մեզ մոտ չլինի, մենք վերադարձ չենք կարող անել։ Ու եթե ուզում ես մեզ հանձնել՝ պետք է նախ վերցնես քո առաքանին»։

Բայց ապրանքը վերցնելու համար աղջիկը պետք է նախ հարկը վճարի։
Այսինքն՝ ստեղծվում է փակ շրջան․ վերադարձ անելու համար պետք է վերցնել, վերցնելու համար՝ 30 տոկոս մաքսաատուրք վճարել։

Մենք կապ հաստատեցինք Հայփոստի հետ։ Նրանք տվեցին նույն պատասխանը. «Վերադարձը սկսվում է միայն այն պահից, երբ հաճախորդը ապրանքը ստացել է ու հանձնում է մեզ»։

Ի՞նչ կլինի, եթե ընդհանրապես չվերցնի։ Ըստ հաստատված կարգի՝ եթե աղջիկը ՊԵԿ-ի պահանջած հարկը չվճարի ու ապրանքը չվերցնի, ապա այն կմնա cargo մաքսային պահեստում։ Եթե այնտեղ մնա 4 ամսից ավելի, ապա աղջիկը պետք է վճարի 30 000 դրամ տուգանք։

Մաքսայինում ակնարկել են, թե աղջիկը վաճառքի նպատակով է այդ քանակով ապրանք գնել Temu-ից։ Երբ աղջիկը փորձել է բացատրել, որ իր պատվերը վաճառքի հետ կապ չունի, մաքսայինի աշխատակիցը պատասխանել է շատ կարճ ու պարզ․ «Միայն քեզ համար պատվիրեիր»։

Փորձեցինք խոսել ՊԵԿ-ի հետ, սակայն չհասցրին պատասխանել՝ փաստաբանական ժողով ունեին։

Փորձեցինք ինքներս հասկանալ օրենքը և պարզ դարձավ, որ մաքսավորն ինքն է որոշում՝ բերված ապրանքը անձնական օգտագորմա՞ն, թե՞ վաճառքի համար է։
Չափորոշիչները երեքն են՝ քանակը (քանի հատ եք բերում), տեսակը (ինչ ապրանք է), հաճախականությունը (որքան հաճախ եք նման ապրանք պատվիրում)։
Եթե մաքսավորը կասկածում է, որ դա կարող է լինել վաճառքի համար, նա իրավունքի շրջանակում դա ուղարկում է մաքսային ձևակերպման, ինչի արդյունքում արդեն հարկային պարտավորություն է առաջանում, նույնիսկ, եթե արժեքը 200 եվրոյից քիչ է։

Որոշ ապրանքներ օրենքով պարզապես չեն համարվում «անձնական օգտագործման»։

Եթե ապրանքը մաքսային հայտարարագրման փուլ է մտնում, ապա այն ավտոմատ դուրս է գալիս անձնական օգտագործման ցանկից։

Այսինքն՝ եթե մաքսավորը որոշել է, որ դա պետք է մաքսազերծել, ապա այն այլևս չի համարվում «անձնական»։

Ու, թերևս, այս պատճառներով էլ Oragir.News ահազանգած աղջկա գնումը, որը նա արել էր մկրտության հուշանվերների համար, մաքսայինը գնահատել է որպես վաճառքի ենթակա և աղջկան այլ հնարավորություն չի թողել, քան 30 տոկոս մաքսատուրք վճարելը, ինչի արդյունքում էլ Temu-ից զեղչով գնված ապրանքը թանկացել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը