Արտաքին 10 ամիս առաջ - 20:20 02-12-2025

Թուրքիայի համար ամենաբարեկամ երկիրը Ադրբեջանն է․ Հայաստանը ցանկում վերջինն է

«Europoll» վիճակագրական ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որոնք են Թուրքիայի բարեկամ և ամենաքիչ բարեկամ երկրները։ Նշվում է, որ Թուրքիայի բարեկամ և թշնամի երկրների ընկալումը կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել՝ կախված կառավարության քաղաքականությունից կամ ազգային շահերից։

Սոցհարցման մասնակիցներին հարցրել են. «Դուք այս երկիրը համարո՞ւմ եք Թուրքիայի բարեկամ» և թվել են 20 երկրի անուն։



Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայի համար բարեկամ համարվող հինգ երկրների ցանկը գլխավորում է Ադրբեջանը (94.2 %)։ Ադրբեջանին հաջորդում են Հարավային Կորեան (90 %), Ճապոնիան (89.4 %), Իտալիան (70.7 %) և Ռուսաստանը (62.1%):

Հարցվածների 3.3 %-ն է միայն Հայաստանին բարեկամ համարել։ 20 երկրների թվում Իսրայելը զբաղեցրել է 19-րդ (8.2 %), Ֆրանսիան՝ 18-րդ (9.6 5), Մեծ Բրիտանիան՝ 17-րդ (11.4 %) և ԱՄՆ-ն՝ 16-րդ (17.2 %) հորիզոնականը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին