Արտաքին 11 ամիս առաջ - 11:40 02-12-2025

Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի իշխանություններին՝ Արևմուտքի, ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ

Գերության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է երկրի ներկայիս իշխանություններին ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև մերձավոր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ։

«Կոբախիձեն Հայաստանից պահանջում է Երևանից արտաքսել վրացական ՀԿ-ներին (որն այժմ լցված է վրացիներով, քանի որ այն կոնֆերանսները, որոնք նախկինում անցկացվում էին Վրաստանում արևմտյան փողերով, այժմ բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում չկա օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի էլ նախատեսվում, ինչպես նաև չկան վրացիների ազատությունը սահմանափակելու որևէ հիմքեր։ Իր հերթին, Կոբախիձեն Երևանին սպառնում է ապրանքների տեղաշարժման սահմանափակումներով», - գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։

Նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել նաև Ադրբեջանի համար։

«Միևնույն ժամանակ, Թբիլիսին արդեն իսկ խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրավացիորեն տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը դրանում», - ընդգծել է Սաակաշվիլին՝ նշելով «պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը»։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան