Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:06 01-12-2025

Ց տեսություն. Ինչ կարգավիճակով է ՀՀ-ն շարունակում մնալ ՀԱՊԿ-ում

Միջազգային կազմակերպությունների արդյունավետությունն ու անդամ պետությունների վարքագծային օրինաչափությունները ուսումնասիրման կարևոր դաշտ են քաղաքական գիտության մեջ։

Դրանց շրջանակում հաճախ դիտարկվում է այն պարադոքսը, երբ պետությունը շարունակում է ձևականորեն մնալ կազմակերպության անդամ, սակայն դե ֆակտո նվազեցնում է իր մասնակցությունն ու ներգրավվածությունը։

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում վերջին տարիների վարքագիծը կարելի է տեղավորել հենց այս տեսական ձևաչափի մեջ։

Քաղաքագիտական տեսությունների համաձայն՝ պետության ներգրավվածությունը միջազգային անվտանգության կազմակերպություններում կարելի է գնահատել երեք պայմանական մակարդակով՝ ​

1.​ ինստիտուցիոնալ անդամակցություն, ​

2.​ քաղաքական մասնակցություն, ​

3.​ օպերացիոն մասնակցություն։

Հայաստանը շարունակում է պահպանել առաջին մակարդակը՝ ինստիտուցիոնալ անդամակցությունը, սակայն էականորեն նվազեցրել է երկրորդը և ամբողջությամբ զրոյացրել է երրորդը։

Մանրամասները՝ տեսանյութում: