Արտաքին 10 ամիս առաջ - 23:41 01-12-2025

Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 8.3%-ով

«Թուրքիայի վիճակագրական ինտիտուտը» տվյալներ է հրապարակել երկրում առկա ծնելիության ցուցանիշների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2025-ի 7 ամսվա ընթացքում ծնվել է 503.000 երեխա, իսկ մահացել՝ 294.824 մարդ:

«Ընթացիկ տարվա համար ամսական ծնունդների և մահվան թվերի վերաբերյալ տեղեկատվություն» զեկույցի համաձայն՝ այդպիսի ցուցանիշով ծնելիության մակարդակը նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.3 տոկոսով, իսկ մահվան մակարդակն աճել՝ 0.7 տոկոսով:

Զեկույցում ընդգծվել է, որ վերջին տարում Թուրքիայում ծնելիության մակարդակում կտրուկ և կայուն անկում է գրանցվում, ինչը ցույց է տալիս, որ բնակչությունն արագորեն կորցնում է վերարտադրողական կարողությունը: Շեշտվում է, որ ներկայիս տվյալների համաձայն՝ այժմ ծնելիության մակարդակի բարձրացումն ավելի շատ է պետք, քան նախկինում:

Թեմայի վերաբերյալ տարածվող լուրերը թուրքական մամուլում վերնագրվում են հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիայի բնակչությունն ահազանգում է»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ