Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:29 01-12-2025

Կաթողիկոսը ոչ մի դեպքում չի կարող հեռանալ. Արշակ Սրբազան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու, ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք կհեռանա Ամենայն հայոց կաթողիկողը, թե ոչ, ասաց Արշակ Սրբազանը։

«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ այդպիսի օրակարգ են առաջ մղել: Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել մի խումբ եպիսկոպոսներ: Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը ու ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը: Կաթողիկոսը չի կարող հեռանալ»: Հոգևորականը վստահություն է հայտնել, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի ու չի կարող կայացվել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան