Ներքին 11 ամիս առաջ - 12:18 01-12-2025

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունից WhatsApp-ի կեղծ օգտահաշիվ է բացվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում բացվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անունից կեղծ օգտահաշիվ, որից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշված օգտահաշիվը ոչ մի կապ չունի Գարեգին Խաչատրյանի հետ, և այն հանդիսանում է խարդախության ակնհայտ դրսևորում։ Այս գործողությունը խստագույնս դատապարտելի է և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։

Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին և դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ։

Վստահեցնում ենք, որ խարդախության հեղինակները կբացահայտվեն և օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է