Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 10:30 01-12-2025

Մինչև տարեվերջ 36 կանգառներում կունենա՞նք ավտոբուսների ու տրոլեյբուսների ժամանակացույցը․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ուղևորների տեղեկատվական համակարգի ընդլայնմանը։

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցի՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ նախկինում ծրագրում տվյալների ճշգրտության խնդիր է եղել, հիմա այն էականորեն բարելավվել է։ «Yandex-ի հավելվածում ու էկրաններին տվյալների ոչ միշտ համապատասխանություն կար։ Գործնականում խնդիրը վերացել է»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ ամբողջ աշխարհում որոշակի ճշգրտության խնդիր կա՝ կապված ազդանշանի ու աշխատանքի ալգորիթմի հետ, հիմա նորմայի շրջանակներում է, իսկ այն ժամանակ շատ-շատ էր»։

Քաղաքապետը հետաքրքրվել է՝ մինչև տարեվերջ 36 կանգառում կունենա՞ն ավտոբուսների ու տրոլեյբուսների ժամանակացույցը։ Գրիգորյանը նշել է, որ ավելի շատ կանգառում կլինի։

Նաև զեկուցվել է, որ 2GIS հավելվածում ևս փորձում են էլեկտրոնային տեղեկատվությունը հասանելի դարձնել։