Արտաքին 10 ամիս առաջ - 23:59 30-11-2025

Շվեյցարացիները դեմ են քվեարկել կանանց զինապարտությանն ու հարկերի բարձրացմանը

Շվեյցարացի ընտրողները կիրակի կայացած հանրաքվեի արդյունքներով վճռականորեն մերժել են ներկայիս՝ միայն տղամարդկանց համար նախատեսված զինապարտությունը բոլորի համար պարտադիր քաղաքացիական պարտքով փոխարինելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը ֆինանսավորելու նպատակով գերհարուստներին հարկելու առաջարկը, գրում է The Local-ը։

Երկրի 26 կանտոններում քվեարկության վերջնական արդյունքները ցույց են տվել, որ ընտրողները մերժել են այդ նախաձեռնությունները, որոնք բուռն քննարկումներ էին առաջացրել հարուստ ալպիական երկրում։

«Քաղաքացիական պարտք» նախաձեռնությունը, որը նախատեսում էր Շվեյցարիայի յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ սեռից, բանակում կամ քաղաքացիական կարգավիճակով ազգային ծառայություն անցնելու պահանջ, մերժվել է ընտրողների 84 տոկոսի կողմից։

Ժառանգության հարկի վերաբերյալ նախաձեռնությունը, որն առաջարկում էր խոշոր ժառանգորդների համար կլիմայի փոփոխության նոր հարկ սահմանել, նույնպես տապալվել է. ըստ պաշտոնական արդյունքների՝ 78 տոկոսը դեմ է քվեարկել։

Շվեյցարիայի կառավարությունը և խորհրդարանը նույնպես դեմ էին արտահայտվել երկու կետերին՝ պնդելով, որ դրանք կհանգեցնեն հսկայական ծախսերի և կարող են սպառնալ տնտեսությանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին