Արտաքին 10 ամիս առաջ - 19:35 30-11-2025

Հռոմի պապը Թուրքիայից մեկնել է Լիբանան

Կիրակի օրը Հռոմի պապ Լևոն XIV-ը այցելել է Լիբանան, որտեղ մտադիր է հույսի ուղերձ հղել իր բազմաչարչար ժողովրդին և սատարել Մերձավոր Արևելքի քրիստոնեական կարևորագույն համայնքին, գրում է Associated Press-ը։

Նա Լիբանան է ժամանել միջերկրածովյան փոքր երկրի համար բարդ ժամանակաշրջանում՝ մի քանի տարի շարունակվող ճգնաժամերից հետո։ Նա կատարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոստումը, որը երկար տարիներ ցանկանում էր այցելել Լիբանան, սակայն չէր կարողանում՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Լիբանանը Լևոն XIV-ի առաջին պաշտոնական արտասահմանյան ուղևորության երկրորդ կանգառն է Թուրքիա կատարած այցից հետո: Այնտեղ նա նշել է քրիստոնեական կարևոր տարելիցը մի ժամանակաշրջանում, երբ ավելի քան 85 միլիոն սուննի մահմեդական բնակչություն ունեցող այդ երկիրն իրեն դիրքավորում է որպես Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների դադարեցման բանակցությունների առանցքային միջնորդ։

Սպասվում է, որ Լիբանանում Լևոն XIV-ը կփորձի քաջալերել լիբանանցիներին, որոնք կարծում են, թե իրենց առաջնորդները հուսախաբ են արել իրենց, և կոչ կանի լիբանանցի քրիստոնյաներին մնալ կամ, եթե արդեն մեկնել են արտասահման, վերադառնալ տուն։

Տարիներ շարունակվող հակամարտությունից հետո առաքյալների ժամանակներից գոյություն ունեցող քրիստոնեական համայնքները նոսրացել են։

«Սրբազան Քահանայապետը ժամանում է Լիբանանի և մեր տարածաշրջանի համար շատ դժվար պահի»,- ասել է Բեյրութի մելքիտ հունակաթոլիկական արքեպիսկոպոսության եպիսկոպոս Գեորգին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին