Արտաքին 11 ամիս առաջ - 17:53 30-11-2025

Ռուսաստանը չի զիջում Արևմուտքին պաշտպանական արտադրանքի արտահանման հարցում. Լավրով

Ռուսական կողմը բնավ չի զիջում Արևմուտքին պաշտպանական արտադրանքի արտահանման հարցում, և այդ արտադրանքն իրեն լավ է դրսևորել համաշխարհային շուկայում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բոլորովին չենք զիջում այդ «մրցավազքում»»,- ընդգծել է նախարարը:

Նա պատմել է, որ հպարտություն է զգում, երբ ավիացիոն տեխնիկայի կամ այլ ռազմական արտադրանքի տարբեր սրահներում նկարահանված ռեպորտաժներում տեսնում է, որ դրանց մասնակցում են ռուսական արտադրանքները:

«Ես չեմ կասկածում, որ դա միջազգային ասպարեզում Ռուսաստանի հեղինակության մի մասն է, ռուսական արտաքին քաղաքականության նյութական հիմքի մի մասը»,- ասել է դիվանագետը «Ռազմական ընդունարան» ծրագրին տված հարցազրույցում:

Լավրովը կարծում է, որ ազատ շուկայի, արդար մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքները, որոնք առաջ էին մղում արևմտյան տերությունները, «փոշիացան», հենց որ այնտեղ հասկացան, որ պարտվում են Ռուսաստանի հետ մրցակցության մեջ։

Ռուսաստանի դեմ արտահանման սահմանափակումները, նրա խոսքով, Արևմուտքի անմաքուր և ոչ մրցակցային պայքարի օրինակ են, որն այդպիսով ստորագրում է պայմանավորվելու սեփական անընդունակության տակ։ Սակայն Մոսկվան գիտի, թե ինչպես դիմակայել այդպիսի քաղաքականությանը։ Ոչ արևմտյան երկրների ճնշող մեծամասնությունը չեն ուզում հաշտվել դրա հետ և մնացած ամբողջ կյանքում «պարել այդ դուդուկի տակ»:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը