Ներքին Միտք 10 ամիս առաջ - 13:00 30-11-2025

Պարտության բանաձևն ու հայի մեծ քիթը

Կապիտուլյացիայի տեքստ էր հիշեցնում նոյեմբերի 30-ին ՀԺ-ում հրապարակված 10 եպսկոպոսների հայտարարությունը։

«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»,- գրված է հայտարարության մեջ։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունը կարծես՝ մոտենում է եզրագծին։ Սակայն Գարեգին Բ-ի պաշտպանների շարքերում անդրդվելի հանդարտություն է։ Շատերը վստահ են, որ Գարեգին Բ-ն կմնա գահին, 10 եպիսկոպոսներին կարգալույծ կանի ու կշարունակի անվրդով կառավարել։

Մեծամտությունը, պատկերավոր ասած՝ մեծ քիթը, թույլ չի տալիս տեսնել, գնահատել սպառնալիքը, համարժեք արձագանքել իրավիճակին, համարժեք միջոցներ կիրառել, ճիշտ պաշտպանվել և այլն։ Պատկերավոր ասած՝ մեծ քիթը լուրջ խանգարում է։ Շախմատում պարտվելու պաճառներից մեկը ևս առնչվում է մեծամտությանը։ Եթե խաղացողը մեծամտանում է, ապա նրա պարտությունը կիսով չափ երաշխավորված է։ Սա հաշվի առնելով՝ հմուտ խաղացողը երբեմն մեծամտություն է ներշնչում մրցակցին ու հեշտ հաղթում։

Հիշենք, որ Արցախի հարցում ազգային պարտությունների պատճառներից մեկը նույն մեծամտությունն էր, պատկերավոր ասած՝ հայի մեծ քիթը։ Նույնիսկ 2020-ի 44-օրյայի աղետալի պարտությունից հետո քաղաքականություն որոշողները համարժեք հետևություն չէին անում, չէին վերանայում վարվող քաղաքականությունը, ասում էին՝ Արցախը միշտ եղել է հայկական ու միշտ կմնա հայկական։ Հարյուր տեսակ թշնամի է եկել, անցել, բայց Արցախը մնացել է։ Նույնպես ադրբեջանցին կգա, կանցնի, բայց Արցախը կմնա հայկական։

Այս հուզական ու մեծամիտ մոտեցումը որոշակի բթացնում էր քաղաքական միտքը, այն չէր սևեռվում իրական սպառնալիքը հաղթահարելու ուղիների վրա։ Եվ այդ մեծամտությունը որոշակի նպաստեց և՛ Արցախի ազատության համար պայքարում մեր պարտությանը, և՛ հետագայում արցախցիների բռնի տեղահանությանն ու Արցախի դատարկմանը։ Նույնիսկ երբ ռուս-ադրբեջանցի չբարեկամները Փաշինյանին կապիտուլյացիայի վերջնագրեր էին ներկայացնում, նա չէր փոխում կուրսը, շարունակում էր պարտության տանող նույն մեծամտությունն ու սխալ ուղեգիծը։

Հիմա էլ նույն մեծամտությունը գերիշխում եկեղեցու պաշտպանների շարքերում։ «Ո՞վ է Նիկոլը, որ կարողանա բան փոխել, եկեղեցին իր պատմության մեջ շատ բաներ է տեսել, շատ թշնամիներ են եկել, անցել, բայց նա կանգուն է մնացել։ Նիկոլն էլ կանցնի, բայց Գարեգին Բ-ն կմնա իր դիրքում անսասան», ասում էին մեծ քթով մարդիկ։ Այս մեծամտությունը ևս որոշակի խանգարեց, որ Գարեգին Բ-ն ու նրա պաշտպանները ժամանակին սթափ գնահատեին սպառնալիքը, պաշտպանվեին, իրավիճակին համարժեք քայլեր անեին։ Մասնավորապես՝ եթե մեծամտությունը չգերիշխեր, և եկեղեցին արդյունավետ պաշտպանվեր, ապա Փաշինյանին չէր հաջողվի իր կողմը գրավել 10 եպիսկոպոսների ու կապիտուլյացիայի ակնկալիքով հայտարարության տեքստեր թելադրել։

Պատկերավոր ասած՝ մեծ քիթն է պարտության հանգեցրել և՛ Արցախում, և՛ Գարեգին Բ-ին պաշտպանելու հարցում։ Եթե շարունակվեն մեծամիտ ու ոչ սթափ մոտեցումները, ապա Գարեգին Բ-ի հրաժարականն անխուսափելի կդառնա։ Իսկ եթե ռեալ գնահատեն սպառնալիքը, ապա առնվազն կապահովեն անձեռնմխելիություն Գարեգին Բ-ի համար Հայաստանում և թույլ չեն տա, որ ռուս-թուրք չբարեկամները կիսեն մեր եկեղեցին ու ևս մեկ նվիրապետական աթոռ առանձնացնեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը