Ներքին 10 ամիս առաջ - 22:21 29-11-2025

Մոմ պահողների բանդան գործել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՄՈՄ ՊԱՀՈՂՆԵՐԻ ԲԱՆԴԱՆ ԳՈՐԾԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈւԹՅԱՄԲ

Քրեական օրենսգրքի 204 հոդվածի համաձայն, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, այսինքն` «Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը» համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն:

Հիմա պարզվում է, որ Քննչական կոմիտեի քննիչը, որը վարույթ էր հարուցել Արշակ սրբազանին ենթադրաբար վերաբերող տեսանյութի տարածման հանցագործության փաստի կապակցությամբ, փոխանակ բացահայտի այդ գործով մեղավորներին, ինքն է կատարել նույն հոդվածով բնութագրվող հանցագործություն, փոխանցելով անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեզեկություններ պարունակող փորձագիտական եզրակացությունը Վազգեն Միրզախանյանին, ինչը արգելված է նաև Քրեադատավարական օրենսգրքի դրույթներով` փոձագիտական եզրակացության տրամադրման կարգի մասին:

Վազգեն Միրզախանյանը նույնպես կատարել է հանցագործություն, փոխանցելով եզրակացությունը 6 այլ սրբազաններին, որոնք էլ այդ նույն հանցագործությունը կատարել են, փոխանցելով եզրակացությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանրայնացնելով այն մամուլում:

Հաշվի առնելով, որ Փաշինյանն առաջինը զարկ տվեց այս ամբողջ արշավանքին մայիսին, պարզվում է, որ «մոմ պահողների» բանդայի մեջ ներգրավվել են Քննչական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք և 7 սրբազաններ, իսկ բանդային ղեկավարել է և հրահանգներ տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Հեչ լավ չստացվեց, գերագույն գլխավոր մոմ պահող»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում