Ներքին 10 ամիս առաջ - 16:00 29-11-2025

300 հազարից 1 մլն 850 հազար դրամ. ինչ արժե Ամանորը Ծաղկաձորում

Oragir.News-ը կապ է հաստատել Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ՝ հասկանալու՝ ինչ արժեն ամանորյա փաթեթները և ինչ են ներառում իրենց մեջ։

Պարզվում է՝ հայաստանցիներն ավելի շատ են ամանորյա ամրագրումներ արել, քան օտարերկրացիները։ Ամրագրումները նույնիսկ սկսվել են սեպտեմբերի կեսերից։

Օրինակ՝ Ararat Resort համալիրից հայտնեցին, որ ամանորյա ամրագրումները սկսվել են նոյեմբերից։ Այս հյուրանոցում իրենց ժամանցն անցկացնելու ցանկություն ունեցողների շարքում գերակշռում են հայերը։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեռ տեղեր ունեն։Տեղեկացանք, որ երկու հոգու համար 5-օրյա հանգիստը 350 հազար դրամ արժե։

Marriott հյուրանոցում ամրագրումները դեռ ընթացքի մեջ են։ Նոր տարվա շրջանում ավելի շատ հայերն են գալիս։6-օրյա փաթեթներն սկսվում են 700 հազար դրամից, մինչև մոտ 1․200 000 դրամ։

Elegant հյուրանոցից հայտնեցին, որ ամրագրումներն սկսվել են նոյեմբերի սկզբից: Այս պահին դեռ տեղեր ունեն։ Հյուրերը հիմնականում Հայաստանի քաղաքացիներ են։Երկու անձի դեպքում 3-օրյա ստանդարտ համարի փաթեթի արժեքը 300 հազար դրամ է։

Իրենց հանգիստը Alaska Resort հյուրանոցում նախընտրողների 99․5 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են։ «Կարող է 100-ից 2-ը կամ 3-ը ռուս լինեն, բայց ամեն տարի գերակշռում են տեղացիները»,-հայտնեցին հյուրանոցից։ Այստեղ ամրագրումները սկսվել են սեպտեմբերի կեսից։ Մեր զրուցակիցը նշեց, որ 10 տոկոսով իջել է սպասարկման արժեքը։

Երբ ուսումնասիրեցինք Alaska Resort կայքը, պարզեցինք, որ կազմակերպությունն ունի քոթեջներ, առաջարկում է ամանորյա տարբեր փաթեթներ։ Այստեղ գները համեմատաբար բարձր են։ Ամանորյա 6-օրյա փաթեթը 1 միլիոն 850 հազար դրամ է: Կա նաև ընտանեկան սենյակի տարբերակ, որն արժե 680 հազար դրամ: Ստանդարտ համարները 600․ 000 դրամ արժեն։Համեմատաբար ավելի մատչելի արժեք ունեն երկտեղանի սենյակները՝ 6 օրվա համար՝ 490 հազար դրամ, 3 օրվա համար՝ 380 հազար դրամ։ Արժեքը ներառում է 3-անգամյա սնունդ՝ 6 օրվա համար (30.12-05.01- 31.12-06.01), Նոր Տարվա միջոցառումը։

Aurora Resort-ում ամանորյա փաթեթները նախատեսված են դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։ Կան նաև փաթեթներ, որոնք մինչև հունվարի 6-ն են։Տեղեկացանք, որ երկու անձի համար ստանդարտ համարների արժեքը ամանորյա փաթեթի շրջանակում 483 հազար դրամ է։

SIA Resort and SPA հյուրանոցում դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ստանդարտ սենյակի արժեքը՝ 500 հազար դրամ է։

Մեզ «հանդիպած» համեմատաբար մատչելին KareNo հյուրատունն է, որտեղ դեռ համարներ ունեն։ «Ամրագրումներն սկսվել են հոկտեմբերից, օտարերկրացիների քանակը շատ քիչ է։ Նոր տարվա օրերին ընդհանրապես քիչ են լինում։ Տարբեր գներ են գործում։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ն է փաթեթը, բայց քանի որ 4 –ը աշխատանքային է, կրճատվում են օրերը։ Երկու հոգու համար նախատեսված արժեքը 30 հազար դրամ է»,-հայտնեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը Հայաստանի զբոսաշրջային այլ քաղաքների հյուրատներից ևս կփորձի պարզել, թե որքան արժե ամանորյա հանգիստն իրենց տարածաշրջաններում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում