Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:57 28-11-2025

Հոգին տալուց է եղել, ձեռքս դրել եմ, հետ բերել. տիկին Շուշանիկին նաև Երևանից են այցելում

Oragir.News-ն անդրադարձել էր Թբիլիսիում բնակվող Շուշանիկ Սարգսյանին, ով իր մոր պահած Աստվածաշնչի միջոցով աղոթում և բուժում է մարդկանց։

Տիկին Շուշանիկը նշում է, որ մեր հրապարակումից հետո իրեն շարունակում են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում Հայաստանից։

Տիկին Շուշանիկը պատմում է, որ օրեր առաջ իրեն է այցելել նաև Երևանից մի հայ ընտանիք, որտեղ տղամարդը դեպրեսիայի մեջ էր, չէր խոսում, չէր սնվում, բայց ընդամենը 3 օրում նա բոլորովին այլ վիճակում հետ է վերադառնում. «52 տարեկան տղամարդը բոլորովին չէր խոսում, մի քանի անգամ սեանս արեցի, լեզուն բացվեց։ Մայրն այնքան էր ուրախացել, որ ասելու չէ»։

Ըստ նրա՝ դեպքեր են եղել նաև, երբ շատ վատ իրավիճակներում են օգնության կանչել իրեն. «Եղել ա՝ հոգին տալուց ա եղել, ձեռքս դրել եմ, հետ բերել»։

Շուշանիկ Սարգսյանը նաև նշում է, որ իրեն ադրբեջանցի էլ է դիմել, ում ևս կարողացել է օգնել՝ դուրս հանելով անառողջ վիճակից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը