Մշակույթ 10 ամիս առաջ - 19:34 28-11-2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովն ամփոփվել է Երևանի հռչակագրով

Ափոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային երկօրյա համաժողովը:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն:

«Այս երկու օրերին միասին խոսեցինք կոնվենցիայի հիմնարար սկզբունքների մասին, կիսվեցինք մեր երկրների փորձով, և իհարկե, անդրադարձանք կարևոր հարցերի ու խնդիրների, որոնք վերաբերում են արհեստական բանականությանը, արվեստագետների և ստեղծարար ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հեղինակային իրավունքներին և արտակարգ իրավիճակներում մշակույթի գործիչների իրավունքների պաշտպանությունը։ Համոզված եմ՝ այդ հարցերի խելացի լուծումները կնպաստեն կոնվենցիայի առավել արդյունավետ կիրարկմանը: Հավատարիմ մնալով ՀՀ որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» սկզբունքին՝ մենք փորձեցինք լինել մշակութային խաչմերուկում՝ հարթակ ստեղծելով նաև ոչ ֆորմալ շփման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը և բոլոր հյուրերին՝ «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովին մասնակցելու համար։

Կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն բարձր է գնահատել համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն վկայում է ՀՀ նվիրվածությունը կոնվենցիայի առանցքային գաղափարներին:

«Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովի ավարտին ընդունվել է «Մշակութային բազմազանության միջոցով դեպի կայուն խաղաղություն» խորագրով Երևանի հռչակագիրը: Այն հաստատում է՝ մշակութային բազմազանությունը մարդկության պատմության և ժառանգության անբաժանելի մասն է, որը նպաստում է փոխադարձ շփումների և կապերի զարգացմանը, կրթությանը և խաղաղության ամրապնդմանը։

Ամրագրվում է նաև, որ մշակութային բազմազանությունը ստեղծում է միջավայր տարբեր ազգերի, մշակույթների, լեզուների, գաղափարների և ավանդույթների փոխազդեցության համար՝ նպաստելով նոր արժեքների ստեղծմանը:

Առանձնակի շեշտվել է նորարարական թվային տեխնոլոգիաների ներուժի ակտիվ օգտագործումը մշակութային բազմազանության պահպանման, տարածման և հանրահռչակման նպատակով: Կարևորվել է նաև արհեստական բանականության զարգացման և լայն տարածման պայմաններում իրավական կարգավորումների ամրապնդման և ստեղծագործողների իրավունքների պաշտպանության խնդիրը:

Ընդգծվել է մշակութային բազմազանության միջոցով հանդուրժողականության և մշակութային երկխոսության զարգացման կարևորությունը` հիմնված մշակութային տարբերությունների նկատմամբ հարգանքի, խտրականության բացառման և խաղաղ գործակցության սկզբունքների վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովին մասնակցել են մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ, ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային տարբեր կառույցներից:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա