Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:40 28-11-2025

Պարտավոր եք իմ հարցերին պատասխանել. ԱԺ-ում իրավիճակը լարված էր

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ ցանկացած փաթեթից օգտվելուց առաջ պետք է գնալ պոլիկլինիկաներ՝ նախնական բուժստուգումների։

«Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները հունվարի 1-ից այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են, թե՞ ոչ։ Հաշվարկներ կա՞ն՝ ինչ կարգի հերթեր են գոյանալու։

Եթե նույնիսկ պատրաստ ենք, մենք տեխնիկապես, մասնագետների առումով, խնդիր ունենք, թե՞ ոչ։ Արդյո՞ք նախատեսվում է այդ բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում. այս մարդիկ էապես ավելի մեծ ծավալի աշխատանք են իրականացնելու»,- այս հարցերը պատգամավորն ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Նշենք, որ Կյուրեղյանի հարցերի ընթացքում իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր, իրավիճակին միջամտում էր հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը՝ հորդորելով չխանգարել միմյանց։

Ի պատասխան Կյուրեղյանի մի քանի հարցրեի՝ Անահիտ Ավանեսյանը նշում էր, որ պատգամավորը կարող է այդ մասին ծանոթանալ նաև կայք այցելելով, իսկ Կյուրեղյանը հակադարձում էր՝ պնդելով, որ նախարարը պարտավոր է իր հարցերին պատասխանել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան