Արտաքին 10 ամիս առաջ - 18:53 27-11-2025

Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի

Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի, որոնց թվում է մեկ հրշեջ ծառայության աշխատակից։ Վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից տասը հրշեջներ են։ Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։

Լայնածավալ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է ութ շենքերից յոթում։

Յոթ շենքերից չորսում մոլեգնող կրակը վերահսկողության տակ է վերցվել, մինչդեռ մյուս երեք շենքերի վերին հարկերում հրդեհները դեռևս շարունակվում են։

Գրեթե 300 մարդ անհետ կորած է։

Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Կառավարությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառը պարզելու համար։

Հրդեհի պահին շենքերում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։

Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել էր 176 մարդ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին