Արտաքին 10 ամիս առաջ - 13:44 27-11-2025

ՀԱՊԿ–ը նոր գլխավոր քարտուղար կունենա

2026թ–ի հունվարի 1-ից երեք տարի ժամկետով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ղրղզստանի ներկայացուցիչ Տաալատբեկ Մասադիկովը, որը ներկայում զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը լքող Իմանգալի Տասմագամբետովին է հանձնել կազմակերպության առաջին աստիճանի պատվո նշանը։

Իսկ Մասադիկովը նախկինում Ղրղզստանի կառավարության անդամ էր, դասավանդել է բուհերում, այդ թվում՝ Տոկիոյի պետական համալսարանում, ավելի քան 12 տարի աշխատել է ՄԱԿ-ի համակարգում, դեսպանի դիվանագիտական աստիճան ունի: 2017 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Ղրղզստանի նախագահի պաշտոնում: 2021 թվականի հուլիսին նշանակվել է Ղրղզստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ավելի ուշ աշխատել է որպես հատուկ հանձնարարությունների գծով Ղրղզստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին