Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 10:07 27-11-2025

Արայիկ Հարությունյանը բացահայտ ստախոսությամբ է զբաղվել. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ՝ նոյեմբերի 26-ին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Factor TV–ում տրված հարցազրույցի ընթացքում բազմակի անգամ կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։

Մասնավորապես, պատասխանելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման լրագրողի հարցերին՝ Արայիկ Հարությունյանը բացահայտ ստախոսությամբ է զբաղվել։ Նա հայտարարել է, թե իբր Վազգենի և Նարեկի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը պայմանավորված է վերջիններիս կողմից եթերում հնչեցրած ՍԵՌԱԿԱՆ բնույթի հայհոյանքներով։

Որպես Վազգեն Սաղաթելյանի պաշտպան պաշտոնապես հայտարարում եմ, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն իրենց կողմից հեղինակած «Իմնեմնիմի» հաղորդաշարը վարելու ամբողջ ժամանակահատվածում երբևէ չեն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը և ամբողջ իշխանական թիմն այս կեղծիքն ու սուտը տարածում են բարձր հետևողականությամբ նպատակ ունենալով ճնշում գործադրելու թե նախաքննական մարմնի, և թե դատարանի նկատմամբ։

Արայիկ Հարությունյանի համար բացատրեմ, թե որն է սեռական բնույթի հայհոյանքը․ Օրինակ՝ որևէ մեկը եթե հրապարակային ասի՝ դու գնա ձեր գոմի էշին «դոմփի» կամ գոմի բոլոր էշերին բռնելու ենք «շինենք», ապա դրանք կլինեն սեռական բնույթի, քանի որ «դոմփել» և «շինել» բառերի իմաստը սեռական բնույթի գործողությունն է։ Մյուս դեպքերում, օրինակ՝ բայց դու ինչ «շան թուլա» դուրս եկար, ապա սա չի լինի սեռական բնույթի, քանի որ «շան թուլա» բառակապակցությունն արտահայտում է բարոյական օրենքներից զրկված մեկի ժառանգը լինելու հանգամանքը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է