Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 09:45 27-11-2025

Մոյկա են բացել պատիս կպած, տունս հանել են կարմիր գիծ․ Սարիկ Մինասյանը, նրա հայրը և եղբայրը պետք է պատասխան տան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սարիկ Մինասյանը, նրա հայրը և եղբայրը պետք է պատասխան տան»։

«2008 թվին ես աճուրդով առել եմ հողատարածք, իրենք առել են 2009-ին՝ որպես սպասարկման ժամանկաավոր տաղավար։ Ես կառուցել եմ բնակելի տուն, էդ ժամանակ ինձ դատի տվեցին, կուզեին տունն առնել։ Իրենց նախագիծը խանութ էր, բայց կառուցեցին լրիվ ապօրինի սպասարկման կետ, որի իրավունքը չունեին։ Տունս հանել են կարմիր գիծ, չեմ կարողանում սեփականաշնորհել, չափագրողներին են ասել, որ չգան, չափագրեն։ Մոյկա բացեցին պատիս կպած, որը ժամը առավոտ 6-ից մինչև գիշեր բաց է։ Սերվիսը պատկանում է Սարիկ Մինասյանին, հորն ու եղբորը, բայց գրանցված է Սարիկ Մինասյանի եղբոր՝ Կոլյա Մինասյանի անունով»,- նշում է Գյումրիի բնակիչ Ռուբեն Ադամյանը՝ հավելելով, որ նշված կառույցը սեփական տնից պետք է 15 մետր հեռավորության վրա լինի, բայց այդ ժամանակ Սարիկ Մինասյանն աշխատել է քաղաքապետարանում, կապեր է ունեցել ու կարողացել է անել այս ամենը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը