Ներքին 9 ամիս առաջ - 23:27 25-11-2025

Սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը դադարեցված է. Սուրեն Պապիկյան

2019 թվականից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում։ ՊՆ-ն փորձում է լուծել միայն հերթագրվածների խնդիրները։

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով քաղաքացու հարցին։

«Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ը, կրկին վերադառնալ ԶՈւ, հնարավորություն ունենալ օգտվել մեկ այլ ծրագրից՝ զինծառայողներին հիպոտեկային արտոնյալ ծրագրից»,- ասաց Պապիկյանը։

Նախարարը հայտարարել է, որ պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշակի զորամասերում՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Ամենից շատ դիտված