Ներքին 10 ամիս առաջ - 21:39 25-11-2025

Արտյոմ Մկրտչյանը հրաժարվել է մանդատից. Կոմկուսը փակագծեր չի բացում

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի ավագանու Կոմկուսի անդամ Արտյոմ Մկրտչյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Նշենք, որ Արտյոմ Մկրտչյանը մեկ շաբաթ առաջ էր ստացել մանդատը։ Կոմկուսի կալանավորված անդամ Տիգրան Ավագյանի մանդատն էր հանձնվել Արտյոմ Մկրտչյանին։

Նշենք, որ Արտյոմ Մկրտչյանը Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է զբաղեցնում։ Արտյոմ Մկրտչյանը քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետն է։

Ըստ ՏԻՄ օրենքի հոդված 18-ը, որը վերնագրված ՝ Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը, սահմանում է՝ Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար.
2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.
3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության եւ դատական մարմիններում:

Oragir.News-ի հետ զրույցում Կոմկուսի քարտուղար Լուսինե Անանյանը հաստատեց տեղեկությունը, բայց փակագծեր չբացեց։

Փոխարենն ասաց, որ խմբակցության ժողովից հետո կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։ Անանյանը հավելեց, որ անհանգստանալու կարիք չկա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում