Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 25-11-2025

Լավագույն կաթնամթերքի գաղտնիքը. Երեմյանների «Սերմից՝ սեղան» հեղափոխական մոդելը Տաշիրում

Լոռու մարզի Տաշիր համայնքում, ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, գործում է տարածաշրջանի ամենամեծ և կաթնամթերքի՝ իր տեսակի մեջ եզակի խելացի ֆերման։ Սա Երեմյան ընկերությունների խմբի «Սերմից՝ սեղան» փակ արտադրական շղթայի հիմքն է, որտեղ կաթի ճանապարհը սկսվում է հենց սերմից և հասնում է մեր սեղանին՝ առանց որևէ մարդկային միջամտության։

Տաշիրի ֆերման հիմնադրվել է 2023 թվականին՝ ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, Երևանից 154 կմ հեռու։ Ֆերմայում կա ավելի քան 2500 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 1500-ը կթու կովեր են։ Տարածքը կազմում է 70,000 քմ, կա 25 միավոր գյուղտեխնիկա որոնցից շատերը տարածածաշրջանում եզակի են, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 130։ Այստեղ գործում է Եվրոպայից բերված ժամանակակից ու ամբողջությամբ ավտոմատացված կառավարման համակարգ, որը վերահսկում է կովերի առողջությունը, սնուցումն ու կեցության պայմանները 24/7 ռեժիմով ինչը հավաստում է ԷՖ ԷՍ ԷՍ ՍԻ 22հազար սերտիֆիկացումը։

«Սերմից՝ սեղան» հայեցակարգը սկսվում է ընկերության սեփական դաշտերից։

850 հեկտար հողատարածքում աճեցվում է ցորեն, գարի, առվույտ ու եգիպտացորեն։ Ավտոմատացված ոռոգման համակարգը ջուրը բաշխում է ճշգրիտ, պահպանելով հողն ու ռեսուրսները։ Կերային մշակաբույսերը փաթեթավորվում են արդիական սիլոսացմամբ՝ պահպանելով նույն թարմությունն ու սննդարար արժեքը երկու տարի շարունակ։ Սա նշանակում է՝ կովերը ամբողջ տարին ստանում են նույն բարձրորակ, վիտամիններով հարուստ կերը, ինչի արդյունքում ստացվում է բարձր որակի, բնական առողջարար կաթ առանց գլյուտենի։

Խելացի ֆերմայում ամեն կենդանի ունի անձնագիր կամ քարտ և յուրաքանչյուրի վզին ամրացված է կրիչ որը հաղորդում է կենդանու մասին ամբողջ ինֆորմացիան։ Մոնիտորինգային համակարգը հետևում է կովերի շարժումներին, առողջության ցուցանիշներին, քաշին, ակտիվությանը, զուգավորմանը, անգամ տրամադրությանը։ Ամենափոքր մանրուքների մասին անգամ մտածել են այստեղ ։ Ավտոմատացված կերակրումը, ազատ և հարմարավետ, մաքուր միջավայրը և սթրեսից բացարձակ զերծ ընթացող կիթը ապահովում են կենդանիների բարեկեցությունը։

Ֆերմայի 40-տեղանոց շրջանաձև կիթը ժամում կթում է շուրջ 250 կով․ կաթը չի շփվում անգամ օդի հետ, բացաձակապես փակ սառնարանային շղթան պահպանում է կաթի որակական բոլոր հատկանիշները և բարձր հիգիենան, իսկ սթրեսից զերծ կիթը ապահովում է դրա կայուն և բարձր որակը։

Կթված կաթը առանց մարդկային միջամտության ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում երկու փուլով ֆիլտրում, ապա պահվում է հատուկ ջերմաստիճանում և համապատասխան մեքենայով տեղափոխվում Երևանում գործող գործարան, որտեղ էլ կաթը անցնում է խիստ լաբորատոր նմուշառում՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական ու օրգանոլեկտիկ հետազոտություններով, և միայն հաստատումից հետո անցնում վերամշակման ու շշալցման փուլ։

Այս ամբողջ հսկայական աշխատանքի արդյունքում տարեկան ստացվում է 10 մլն լիտր մեկ աղբյուրից ստացվող Ա կարգի կաթ և 60 անուն առողջարար ապրանքատեսակ՝ ապակյա, էկոլոգիապես մաքուր և վերամշակվող տարաներով, 20 հազար տոննա սեփական արտադրության բարձրակարգ կեր։ Ամբողջ արտադրանքը չի պարունակում գլյուտեն և արհեստական հավելումներ, ֆերման արտադրում է այնքան կաթ, ինչքան սպառում է գործարանը․ այս արդյունքն ապահովում է ողջ երկրի համար սննդային անվտանգություն, գյուղատնտեսության զարգացում, համայնքների կայունություն, մրցունակության բարձրացում և միջազգային համագործակցություն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում