Արտաքին 10 ամիս առաջ - 20:25 25-11-2025

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» զորավարժությունը

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» լայնածավալ զորավարժությունը։ Դրան մասնակցում են Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 27 նավ, 4 սուզանավ, 18 ռազմաօդային միջոց, SAT և SAS (ստորջրյա հարձակման և պաշտպանության) հատուկ ջոկատներ, ափամերձ շրջանները պահպանող 4 նավ, ինչպես նաև ռազմաօդային ուժերին պատկանող 5 միավոր ուղղաթիռ և 44 միավոր F-16 կործանիչ։

Զորավարժությանը մասնակցում են նաև «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) մշտական դիտորդական խմբեր, ինչպես նաև 15 երկրից 83 մասնակից և դիտորդ։

Զորավարժության նպատակների մասին խոսել է ռազմածովային շտաբի մայոր Ալի Էրջյումենթ Օփչինը, Թուրքիայի հարավարևմետյան հատվածում գտնվող Մարմարիս քաղաքի Աքսազ շրջանի ռազմածովային բազայի «TCG Sancaktar» ֆրեգատում անցկացված բրիֆինգի ընթացքում։

Ըստ այդմ՝ զորավարժության նպատակն է ուժերի համատեղ գործելու ունակության բարձրացում, բազմազգ միջավայրում գործողությունների համակարգում, բազմաբնույթ պայմաններում սպառնալիքներին արձագանքելու կարողության զարգացում, բնական աղետների, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների և հումանիտար օժանդակության սցենարներով արագ արձագանքման հմտությունների ուժեղացում։

Նրա խոսքով, Զորավարժության ընթացքում նախատեսվում են մարտական պատրաստության բարձրացման ուսուցումներ, թեստային սցենարներ, ցամաք և ծով նշանակետերի վրա առաջխաղացման, փրկարարական ինչպես նաև մի շարք այլ ցուցադրական գործողություններ։

Ալի Օփչինի խոսքով՝ «Doğu Akdeniz-2025»-ը ցույց է տալիս Թուրքիայի ռազմածովային ուժերի միջազգային համագործակցության հնարավորությունները և բազմազգ գործողություններին հարմարվելու ունակությունը։
Բրիֆինգին մասնակցել են օտարերկրյա և թուրք բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ծովային մշտական ստորաբաժանումների ղեկավարները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին