Ներքին 9 ամիս առաջ - 12:26 25-11-2025

Արմավիրում բախվել են «BMW»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, ժողովրդին հայտնի «Կապույտ կամրջի» հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Վահան Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Լադա» վարորդ Վահան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: