Միտք Ներքին 9 ամիս առաջ - 10:08 25-11-2025

ՀՀ իշխանությունները անթաքույց կերպով հայ ժողովրդին համարում են տգետ հիմարներ․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ իշխանությունները անթաքույց կերպով հայ ժողովրդին համարում են տգետ հիմարներ։ Իրենց թվում է, որ եթե այս շռնդալից նվաստացումը ու Ալիևի երազանքների ցուցակի իրագործումը կոչեն «խաղաղություն», ապա դրան հանրությունը հավատալու է։ Մի խոսք կա, ասում է՝ ինձ ամենից շատ բարկացնում է այն, որ ստախոսը, որը գիտի, որ ինքը ստում է, մտածում է, որ ես հիմար եմ։ Ես նորություն ունեմ՝ հայ ժողովուրդը՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ, ոչ տգետ է, ոչ էլ հիմար, միգուցե խաբված է, միգուցե միամիտ, բայց ոչ հիմար։ Վերջին հինգ տարվա մեջ երեք պատերազմ ու Արցախում էթնիկ զտում տեսած հայերին չեք համոզելու, որ Բաքուն խաղաղության որևէ միտում ունի։ Ավելին ասեմ, հենց Իլհամ Ալիևն էլ պարբերաբար ստախոսների տոնը «փչացնելու է» այդ հարցում, քանի որ մեծապես հաճույք է ստանում ձեզ ու մեր պետությունը նվաստացնելուց։ Ի վերջո, Փաշինյանի մեծագույն կախվածությունը հենց Ալիևից է, դա երկուսն էլ շատ լավ գիտեն։

Դրա հետ մեկտեղ կա ընդդիմադիր որոշ հատված, որոնք էլ հայ հանրությանը համարում են «ժեխ», տալիս այլ անհարկի ու վտանգավոր պիտակավորումներ։ Իրենք չեն տալիս լուծումներ, այլ միայն գուժում են կործանում։ Դա իր հերթին սնում է իշխանությանը, ով իր նվաստացման քաղաքականությունը ներկայացնում է որպես լուծում։
Այս երկուսն էլ փակուղի տանող ուղիներ են։ Կան շատ ավելի հետաքրքիր, հաջողության տանող լուծումներ, կան միջազգային միջնորդներ և գործընկերներ, որոնց ազդեցությունը կարելի է օգտագործել Ադրբեջանի աճող վտանգավոր ագրեսիան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով զսպելու համար։ Դրա հետ մեկտեղ կա ներուժ՝ հզորացնելու երկիրը ներսից, դրա համար պետք է կամք ու խելք։

Այսօր պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մղվում է մեր ուղեղների համար, տարբեր կողմեր մեզ փորձում են համոզել տարբեր բնույթի ստեր և անհեթեթություններ, որոնց, եթե հավատանք, կամ պետք է Ալիևին դարձնենք ՀՀ անկախության խորհրդանիշ, կամ էլ Հայաստանի վրա առհասարակ խաչ քաշենք։ Մեկը ես ոչ առաջինն եմ ուզում, ոչ էլ երկրորդը։ Ես հստակ տեսնում եմ, որ Ադրբեջանը բազմաթիվ խոցելի կողմեր ունի, որոնք կարելի է ուղղել հենց իրենց դեմ։ Մեր քննարկումը պետք է լինի Հայաստանի հզորացման և մեր խնդիրների լուծումների շուրջ, իսկ ստախոսներին պետք է թողնել իրենց ստի փուչիկի մեջ։ Ամենավտանգավորը, որ իրենց հետ արդեն տեղի է ունեցել, այն է, որ իրենք արդեն իրենց ստին հավատացել են, իսկ դա ինքնաոչնչացման տանող ճշմարիտ ուղին է։
Հայ ժողովուրդը արժանի է շատ ավելի որակյալ, խելացի, տրամաբանող ու անկեղծ առաջնորդության, որով էլ կարող ենք շատ բան փոխել թե՛ մեր երկրի, թե՛ ինքներս մեզ համար»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ