Ներքին 9 ամիս առաջ - 19:58 24-11-2025

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են 3 մեքենա, կա անչափահաս վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քարերի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է, նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված