Արտաքին 10 ամիս առաջ - 23:34 24-11-2025

G20-ի երկրներ Թուրքիայի արտահանման ծավալը գերազանցում է 100 մլդ դոլարը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկել է «G20»-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն ամփոփագիր է պատրաստել Թուրքիայի՝ «G20» երկրներ կատարած արտահանման ծավալների վերաբերյալ։

Նշվում է, որ 2020-ից 2024-ն ընկած ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 100 մլրդ 570 մլն դոլար։ 2020-ին արտահանման ծավալը կազմում էր 68 մլրդ 783 մլն դոլար, 2021-ին՝ 86 մլրդ 780 մլն, 2022-ին՝ 97 մլրդ 322 մլն, 2023-ին՝ 97 մլրդ 250 մլն դոլար, իսկ 2024-ին՝ 100 մլրդ 570 մլն դոլար։

Վերջին 5 տարում այն աճել է 46.2%-ով։ Թուրքիան «G20» երկրներից ամենաշատ արտահանումն իրականացրել է Գերմանիա (15 մլրդ 979 մլն), իսկ ամենաքիչը՝ Արգենտիա (165 մլն դոլար)։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին