Արտաքին 10 ամիս առաջ - 21:49 24-11-2025

Իսրայելը չի կարող անտեսել Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Abu Ali Express» տելեգրամյան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Նեթանյահուն, ասելով, որ չնայած Անկարայի հետ փոխզիջման եզրեր են փնտրում, չեն կարող անտեսել Թուրքիայի կողմից իրենց համար ապագայում ստեղծվելիք հնարավոր սպառնալիքի գործոնը։

«Ես հույս ունեմ, որ այդ սպառնալիքն իրականաություն չի դառնա, սակայն դա ամբողջովին բացառել չենք կարող»։

Նշելով նաև, որ փնտրում են Իսրայել-Թուրքիա համակեցության մեխանիզմ, Իսրայելի վարչապետն անդրադարձել է Սիրիայում երկու երկրների միջև առկա լարվածությանը․ «Գործնականում մենք խոչընդոտել ենք նրանց մուտքը հարավային Սիրիա։ Ցանկանում էին գալ նաև մեր սահմանին մոտ գտնվող հատված, բայց ես ասացի, որ դա չի լինելու։ Մենք չցանկացանք նաև, որ նրանք մտնեն T-4 ռազմաբազա՝ այսինքն Սիրիայի կենտրոն և հարվածեցինք այդ օդանավակայանին»։

Նեթանյահուն խոսել է նաև երկու երկրների միջև ոչ հանրային քննարկումների մասին և ընդգծել, որ այդպիսի դիվանագիտական շփումներն այժմ շարունակվում են և որ Իսրայելի ապագա ռազմական պլանավորումներն իրականացվելու են Թուրքիայի կողմից զարգացվելիք ռազմական կարողունակությանը համապատասխան։
«Մենք չենք մտածում հրաժարվել մեր ռազմական առավելությունից։ Մենք չենք փնտրում թշնամի, սակայն թույլ չենք տա ոչ մի երկրի սպառնալ մեզ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Վերջինս նաև խոսել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված F-35 կործանիչների գործարքին և այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան կկարողանա ԱՄՆ-ից ստանալ այդ կործանիչները, Նեթանյահուն պատասխանել է․ «Այդ հավանականությունը չափից շատ հեռու է, եթե իհարկե իրականում կա նման հավանականություն»։

Թուրքական մամուլում Իսրայելի վարչապետի հայտարարությունները ստացել են հիմնականում հետևյալ վերնագրային բնորոշումը․ «Նեթանյահուն անդադար օգտագործում է Թուրքիա անունը․ սպառնալիքի հավանականությունը չի կարող անտեսվել»։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին դեռևս 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո՝ երբ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը հերթական անգամ մտավ արյունահեղ բախումների փուլ։ Թուրքիան անթաքույց և պաշտոնական մակարդակով մինչ օրս քննադատում է Իսրայելին Գազայի հատվածում իրականացրած գործողությունների համար, իսկ Նեթանյահուին անվանում՝ «ցեղասպան»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի