Ներքին Տեսանյութ Արտաքին 9 ամիս առաջ - 17:42 24-11-2025

ԱՄՆ-ն տեղի է տվել ՌԴ-ի ոչ տարածքային պահանջներին. ինչ ռիսկեր կան Ուկրաինայի խաղաղության ծրագրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «կորցնում է տարածքներ», ինչի համար նոյեմբերի 27-ի՝ Գոհաբանության օրը, «հարմար պահ է Կիևի համար՝ համաձայնելու խաղաղության պայմանագրին»։ Միաժամանակ նա սպառնացել է Ռուսաստանի դեմ նոր, «շատ հզոր» պատժամիջոցներով։
Այս օրերին Կիև է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Դրիսկոլը՝ երկու փաստաթղթի նախագծի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։ Դրանցից մեկը 28 կետից բաղկացած համապարփակ փաստաթուղթն է։

Փաստաթուղթը ներառում է տարածաշրջանային, անվտանգության, տնտեսական ու քաղաքական մի շարք դրույթներ՝ սկսած տարածքային հարցերից մինչև Ռուսաստանի վերադարձը համաշխարհային տնտեսություն։
Oragir.News–ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Դավիթ Հարությունովի հետ, ով ընդգծում է՝ ներկայացված նախագիծը դեռևս չի կարելի դիտարկել որպես վերջնական։

Հարությունովի գնահատմամբ՝ այս փուլում Թրամփի վարչակազմի մոտեցումը տարբերվում է նախորդ փորձերից։

Նրա խոսքով՝ փաստաթղթում առաջին անգամ մաքսիմալ ընդգրկված են Ռուսաստանի ոչ տարածքային պահանջները, որոնք վերաբերում են՝ անվտանգության լայն փաթեթային պայմանավորվածություններին Արևմուտքի հետ, ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակմանը։

Նա ընդգծում է, որ նախորդ նախաձեռնությունների դեպքում ԱՄՆ-ը հիմնականում փորձում էր պարզապես դադարեցնել պատերազմը կամ քննարկում էր բացառապես տարածքային հարցերը։
Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ չնայած փաստաթուղթը կարծես ավելի շատ հաշվի է առնում Ռուսաստանի տեսակետները, որոշ կետեր հավասարակշռող բնույթ ունեն։

«Օրինակ՝ նախատեսվում է, որ Ուկրաինան դե ֆակտո կճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի միացումը Ռուսաստանին, սակայն դե յուրե՝ հանձնումը պետք է հաստատվի հանրաքվեով, ինչը Մոսկվայի համար ոչ ցանկալի գործընթաց է»,- նշեց Հարությունովը։

Նախագծով առաջարկվում է Ուկրաինայի բանակը սահմանափակել 800 հազար ծառայողով, մինչդեռ մինչև պատերազմը այդ թիվը շուրջ 250 հազար էր, իսկ Ռուսաստանը նախկին բանակցություններում պահանջում էր ընդամենը 70–80 հազար։ Հարությունյանի խոսքով՝ սա ևս ունի «բալանսավորող» բնույթ։
Քաղաքագետը նշում է, որ ներկայիս ռազմական իրավիճակը, ինչպես նաև Կիևում սկսված կոռուպցիոն ճգնաժամը թուլացրել են Ուկրաինայի դիրքերը՝ զիջումների գնալը դարձնելով ավելի հավանական։

Միևնույն ժամանակ նույն այդ թուլությունը քաղաքականապես վտանգավոր է իշխանությունների համար, քանի որ լայն զիջումները կարող են ներքաղաքական ճգնաժամ առաջացնել, ինչպես դա եղել է այլ երկրներում։

Հարությունյանը կարծում է, որ առաջարկվող կետերից ամենահեշտը Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցման վերաբերյալ դրույթն է, քանի որ իրականում դաշինքի ներսում միշտ եղել է ուժեղ ընդդիմություն Ուկրաինայի անդամակցության դեմ։

Ակնհայտ է, որ Ուկրաինայի անդամակցությունը հիմա կդիտարկվեր որպես ուղիղ պատերազմ Ռուսաստանի հետ, և եվրոպական երկրները ամեն ինչ կանեն՝ նման զարգացումից խուսափելու համար։

Հարությունյանը հիշեցնում է նաև, որ նախագծում կա մի դրույթ, որը Ուկրաինայի համար կարևոր է․ Եվրամիությանը անդամակցելու ուղու պահպանումը։
Սա հակասում է Ռուսաստանի պահանջներին, որոնք նախատեսում են Ուկրաինայի չեզոք կամ պրոռուսական դիրքավորում։

Այսպիսով, քաղաքագետի գնահատմամբ՝ 28 կետանոց նախագիծը մի կողմից մոտ է կողմերի պահանջների որոշակի բալանսին, սակայն մյուս կողմից՝ այն ունի բազմաթիվ տեխնիկական ու քաղաքական ռիսկեր, որոնք ցանկացած փուլում կարող են կանգնեցնել գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ