Ներքին 10 ամիս առաջ - 16:08 24-11-2025

Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության համակարգերը ջախջախված են. Լիդիա Մանթաշյան

Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին: Այս մասին «Աբովյան» ՔԿՀ-ից գրել է Լիդիա Մանթաշյանը:

«Անչափ շնորհակալ եմ ձեր զորակցության խոսքերի համար։ Բայց առավել ուրախ եմ ոչ թե իմ անձի, այլ ձեր՝ ճշմարտության և արդարության կողմը բռնելու համար։

Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ։)))

Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ․․․

Եթե նկատեցիք, մեր գործով ազատ արձակված բոլոր տղաների առջև դատարանը պահանջ է դրել՝ չգտնվել մարդաշատ վայրերում։

Ինչպես բոլորս էլ հասկանում ենք, այդ արգելքը չի վերաբերվում մարդաշատ զորամասեր, մարդաշատ բժշկական կենտրոններ, մարդաշատ հարսանիքներ և այլ վայրեր այցելելուն, խոսքը ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ մասին է ))

Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ու՞ր ենք հասել․․․

Այսօր իմ հոգևոր հայր Բագրատ Սրբազանին, ինձ և մյուսներին հալածում են «ահաբեկչության» կեղծ գործ հարուցելով, ինձ ավելի խիստ պատիժ (իբրև խափանման միջոց) նշանակելով և հանրությանը ներկայացնելով որպես երկրի «թիվ 1 ահաբեկիչ:

Ցավում եմ, շա՜տ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։

Մինչև դատարանի կողմից իմ վերաբերյալ որոշման կարդալը, դատարանին ուղղված խոսքիս մեջ ասացի, որ ինձ ասել են՝ դատարանը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ չի ստացել քեզ ազատ արձակելու։ Դատարանն իմ այդ ասածին նույնիսկ չանդրադարձավ։ Գոնե ասեր՝ նման բան չկա, ես ինքնուրույն եմ գործում։ Չասաց, որովհետև ասելիք չուներ․․․

Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են։
Սա միայն մեկ բան է մեզ հուշում․ չի՛ կարելի դադարել խոսել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին և շարունակել անտրտունջ պայքարը։

Վստահ եմ, մեր պայքարը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ է պսակվելու, և անկախության սերունդը կառուցելու է ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ․․․ ԱՍՏԾՈՎ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում