Ներքին 9 ամիս առաջ - 09:37 24-11-2025

Վեդի համայնքի մի քանի բնակավայրում գազ չի լինի

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի` Գոռավան, Վանաշեն, Եղեգնավան և Լուսառատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: