Արտաքին 10 ամիս առաջ - 23:32 23-11-2025

Գերմանիայից ներգաղթյալների արտաքսումների թիվն աճել է 18%-ով

Գերմանիայից անօրինական ներգաղթյալների արտաքսման թիվը 2025 թվականի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով, հայտնել է Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը կիրակի՝ նոյեմբերի 23-ին։ Հունվարից հոկտեմբեր ամիսներին իրենց ծագման երկրներ է արտաքսվել 19,538 անօրինական ներգաղթյալ, կամ օրական մոտավորապես 65 մարդ։ Գրում է DW-ն։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 16,563 արտաքսում։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիայից արտաքսումների թիվն այժմ աճել է 45%-ով։

Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը Bild am Sonntag թերթին ասել է, որ իշխանությունները կվարեն ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն և ծրագրում են ակտիվացնել երկրում օրինական բնակություն չունեցող օտարերկրացիների արտաքսումը։ Սա ներառում է միգրանտների արտաքսումը Սիրիա և Աֆղանստան։

«Խոսքը վերաբերում է վերահսկողությանը, ուղղորդմանը և միգրացիոն քաղաքականության, այդ թվում՝ արտաքսումների վերաբերյալ հստակ դիրքորոշմանը։ Մենք հետևողականորեն շարունակում ենք այս ուղղությունը և պատրաստվում ենք Սիրիա և Աֆղանստան արտաքսումներին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին