Արտաքին 10 ամիս առաջ - 22:53 23-11-2025

Հեզբոլլահի շտաբի պետն սպանվել է իսրայելական հարվածի արդյունքում. Al Hadath

«Հեզբոլլահի» շտաբի պետ Աբու Ալի Թաբթաբավին սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի ճշգրիտ հարվածի արդյունքում: Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Al Hadath-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թաբթաբավին զբաղեցնում էր խմբի ռազմական թևի կարևոր պաշտոն և վերահսկում էր օպերատիվ պլանավորումը: Հարվածի թիրախը Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանն էր, որտեղ գտնվում են «Հեզբոլլահի» օբյեկտները։

Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունը իրականացվել է վարչապետի հրամանով: Հայտարարության մեջ չի նշվում, թե ում է Իսրայելի պաշտպանության բանակն անվանում «շտաբի պետ»։

«Մի քանի րոպե առաջ Բեյրութի կենտրոնում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Հեզբոլլահի» շտաբի պետի վրա, որը վերահսկում էր կազմակերպության հզորացումը և վերազինումը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարվածը պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Նեթանյահուն նախկինում ընդգծել էր, որ լիբանանյան «Հեզբոլլահը» փորձում է վերականգնել իր ուժերը և վերազինվել Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից հետո։ Նա հայտարարեց, որ Իսրայելը թույլ չի տա խմբավորմանը հզորանալ և կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն գործող հրադադարի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը