Արտաքին 10 ամիս առաջ - 21:51 23-11-2025

ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի տեղակայումից. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի վերաբերյալ եվրոպական առաջարկում պատրաստակամություն է հայտնվել հրաժարվելու խաղաղ ժամանակ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական ​​տեղակայումից: Այս մասին հայտնել է Reuters-ը նոյեմբերի 23-ին՝ հղում անելով 24 կետից բաղկացած փաստաթղթին:

Ըստ գործակալության՝ եվրոպան առաջարկում է խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի չափը սահմանափակել մինչև 800․000-ի: Կիևը նաև մի շարք երաշխիքներ կստանա Վաշինգտոնից, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը նախատեսում է կոլեկտիվ պաշտպանություն Դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում:

Եվրամիությունը առաջարկում է ՆԱՏՕ-ի կործանիչներ տեղակայել Լեհաստանում: ԵՄ առաջարկի համաձայն՝ Կիևը պարտավորվում է ռազմական ճանապարհով չվերադառնալ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ: Տարածքային հարցերի շուրջ բանակցությունները կսկսվեն շփման գծից: Ավելին, ԵՄ խաղաղության առաջարկը նախատեսում է, որ Ուկրաինան հակամարտության ավարտից հետո կստանա ֆինանսական փոխհատուցում սառեցված ռուսական ակտիվներից:

Նոյեմբերի 23-ին Կիևի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու կողմից նշանակված պատվիրակությունը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ, Շվեյցարիայում հանդիպել է ԵՄ3-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին