Արտաքին 11 ամիս առաջ - 23:14 22-11-2025

G20-ում ռուս լրագրողներին չի թույլատրվել մասնակցել Մերցի մամուլի ասուլիսին

«G20» գագաթնաժողովում Գերմանիայի պատվիրակությունը հրաժարվել է թույլ տալ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մամուլի ասուլիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա հարցին պատասխանել են, որ միայն գերմանացի լրագրողներին էր թույլատրվում մասնակցել։

Ավելի վաղ G20-ի առաջնորդները հռչակագիր են ընդունել, որով կոչ էին անում կարգավորել հակամարտությունները ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում։

Ավելին, մասնակիցները կոչ են արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով Աֆրիկայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի երկրները։ Նրանք նշել են, որ նման բարեփոխումը կհամապատասխանեցնի այն 21-րդ դարի իրականություններին և պահանջներին՝ այն դարձնելով ավելի ներկայացուցչական, ներառական և ժողովրդավարական, ինչպես նաև ավելի թափանցիկ ՄԱԿ-ի բոլոր անդամների համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի