Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:50 22-11-2025

Պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հանդես է եկել «Պետության հարատևության բանաձևը» ելույթով։ Այդ մասին տեղեկանում ենք Փաշինյանի Ֆեյսբուքի էջից։

«Պետական մարմինների ներկայացուցիչների այս համաժողովն առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովը ինքն իրենով պետության՝ ՀՀ-ի դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է, մեր ժողովորդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունն ընդգծելուն ուղղված միջոցառում։ Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումից. հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի