Արտաքին 11 ամիս առաջ - 17:12 22-11-2025

Ուկրաինայի նախագահը հաստատել է ԱՄՆ առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակից պատվիրակության կազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակից պատվիրակության կազմը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ստեղծել ուկրաինական պատվիրակություն, որը կմասնակցի ԱՄՆ-ի, Ուկրաինայի, միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար», - ասվում է հրամանագրում։

Պատվիրակության կազմում կլինեն նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն, Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, ԱԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Անվտանգության անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին