Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 17:25 22-11-2025

Այդյունքում Ուկրաինայի հետ միասին պարտված կողմ են դառնում Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

Ինչու է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին եւ ինչ կապ ունի դա մեզ հետ։

Կենտրոնանանք պատճառներից ամենակարևորի վրա։

Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, որի ժամանակ որոշվում է ետպատերազմյան նոր Ստատուս Քվոն։ Հատկապես կարեւոր է, թե որ կողմերն են հաղթող, և որոնք` պարտված։

Հաղթող կողմերը միմյանց հետ ֆիքսում նոր իրավիճակն, ըստ իրենց շահերի։

Ուկրաինական պատերազմի կանգնեցման պայմանների համար բանակցում են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, եվրոպացիներին ուղղակի տեղյակ պահելով արդյունքների մասին։ Այդպես վարվում են պարտված կողմի հետ։

Այդյունքում Ուկրաինայի հետ միասին պարտված կողմ են դառնում Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան` նրանք ոչ թե սեղանի կողքն են, այլ սեղանի վրա, որպես ուտեստ։ Մոտավորապես այն վիճակում են, ինչպիսին մենք 2020 թվականից սկսած։

Առաջին անգամ եվրոպական պատերազմի արդյունքները որոշելու ժամանակ եվրոպական կողմ չկա բանակցությունների սեղանի մոտ։

Եվրոպացիները դիմադրում են, չեն ցանկանում համարվել պարտված, բայց քաղաքարտեր չունեն ձեռքներին։

Ինչ կապ ունի դա մեզ հետ։ Դա նշանակում է, Հարավային Կովկասում, եւ ոչ միայն այստեղ, եւս ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են որոշում կայացնելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը