Ներքին 9 ամիս առաջ - 17:34 21-11-2025

Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է. Ղազախստարնի վարչապետը՝ Փաշինյանին

Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Օլժաս Բեկտենովի հանդիպումը:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Օլժաս Բեկտենովը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի արդյունավետ բանակցություններից հետո իր գլխավորած Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կոչվեն: Օլժաս Բեկտենովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Ղազախստանի ամենաբարձր պարգևին արժանանալու համար և հավելել, որ դա ընդգծում է Հայաստանի՝ Ղազախստանի համար հուսալի գործընկեր լինելու փաստը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Ղազախստանի բարձրագույն պարգևին: Վարչապետը շեշտել է անձամբ Օլժաս Բեկտենովի հետ հաստատված ամուր գործընկերությունը և շնորհակալություն հայտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է առևտրատնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ տրանսպորտային նոր հնարավորությունները նոր ազդակ կհաղորդեն դրա արդյունավետ իրացմանը:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան