Ներքին 11 ամիս առաջ - 16:24 21-11-2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Նոյեմբերի 23-ից Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է նաև, որ Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ - Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Ամենից շատ դիտված