Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 20-11-2025

Նիկոլը տրանսպորտ ա նստում, որ նկարվի․ ճիշտ կլինի՝ էշով գնա գործի, ինչով որ եկել ա. հարցում

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է հեծանիվ վարում, տրանսպորտ նստում և հեծանիվով կամ տրանսպորտով աշխատանքի գնում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, լինո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը տրանսպորտով կամ հեծանիվով գնա աշխատանքի, բայց չնկարվի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նման բան հնարավոր չէ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Ընդհանրապես որ գոյություն չունենա Նիկոլ Փաշինյանը ես դրա կողմն եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանի կյանքում կիրառելի չէ։ «Դե ինձ չի թվում, որ դա առօրյա կյանքում իրա մոտ կիրառելի երևույթ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը դա հատուկ է անում։ «Ինքը ճիշտ կլինի, որ էշով գնա, որովհետև էշով էկել ա, թող էշով էլ գնա աշխատանքի, շատ ճիշտ կլինի։ Հեծանիվը շատ մեծ պատիվ ա իրա համար։ Տենց բան չի կարա լինի, հատուկ դրա համար ա անում, բայց իրան սազում ա էշի վրա նստի գնա։ Էշից իջավ թագավոր, հիմա էլ ասում եմ՝ մի բան անենք էշի վրա նստացնենք հետ ուղարկենք, չի ստացվում»,- ասաց նա։

«Չէ տենց բան չկա, որովհետև ինչ անում ա, նենց ա անում, որ սաղ նկարեն իրան, որ ժողովուրդը տենա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար