Ուղիղ եթեր
Միտք Արտաքին 9 ամիս առաջ - 14:41 20-11-2025

Հուքերը Բաքվում էլ է միայնակ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Սա ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիսոն Հուքերն է: Երեւանից հետո նա մեկնել է Բաքու, ինչպես եւ ենթադրել էի: Սովորաբար, ամերիկյան այդ ռանգի պաշտոնյաները կատարում են ռեգիոնալ այցեր:

Երեւանում մեծ ուշադրության էր արժանացել Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես արդեն հայտնի է, նրան չէր ուղեկցել որեւէ պաշտոնյա: Ես ենթադրել էի՝ այդ առնչությամբ առաջացած աղմուկի ֆոնին, որ Հուքերն ըստ ամենայնի կատարել է մասնավոր այց եւ անգամ ԱՄՆ դեսպանը նրա կողքին չէր:

Բաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաեւ: Հուքերը այստեղ էլ է միայնակ:

Բայց հարցն իհարկե միայնակը չէ, այլ «պարիտետը»: Նա մասնավոր սկզբունքով այցելել է երկու երկրների պետական արարողակարգ ներառված հուշահամալիրներ:

Սա պաարզապես արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում: Սա է այստեղ հիմնարարը, որպեսզի հանրությունը չհայտնվի պատրանքների մեջ, որ մատուցվում է, թե ԱՄՆ պատրաստ է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր:

ԱՄՆ այդ իմաստով միանգամայն բաց է ներկայացնում իր մոտեցումը՝ անվտանգությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելն է: Ընդ որում, այդ հարցում Նահանգները ընդհանուր առմամբ միանգամայն լոյալ է այն պատկերացումների հետ, որ տվյալ հարցի առնչությամբ ունեն Բաքուն ու Անկարան: Եվ ոչ թե այն պատճառով, որ բավարար չեն «սիրում» Հայաստանը, այլ որովհետեւ ննրանց համար դա նույնիսկ չորորդ-հինգերորդական հարց է, թե ինչ պայմաններով ու տրամաբանությամբ կլինի այդ կարգավորումը»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային