Ներքին 9 ամիս առաջ - 08:40 20-11-2025

Փաշինյանը ոչ միայն «կառավարությունն է», այլեւ թիվ 1 նյուզմեյքերը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից՝ «Հայկական ժամանակի» կայքից, հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։

Հիշեցնենք․ նախօրեին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19.00-20.00-ի միջակայքում ՀԺ-ն «Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ» վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում: Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց: Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։

Հրապարակմանն արձագանքեց նաեւ Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը. «Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»: Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։ Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը եւս երկու ամսով»։

Ի դեպ, միայն այս փաստը բավական է, որ հետագայում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կայացնի: Մենք անցյալում մի առիթով գրել ենք, որ ժամանակին Փաշինյանը երբ որեւէ պաշտոնյայի էր ազատում կամ նշանակում, կամ` կալանավորում էին որեւէ անձի, հրահանգում էր տեղեկատվությունն առաջինը ՀԺ-ին տրամադրել: Նա ոչ միայն ՀՀ ողջ «կառավարությունն է», այլեւ երկրի թիվ 1 նյուզմեյքերը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են