Արտաքին 10 ամիս առաջ - 20:49 19-11-2025

Տուսկը Զելենսկուց պահանջել է երկաթուղային միջադեպին մասնակցած ուկրաինացիների տվյալները

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է անհապաղ փոխանցել ուկրաինացիների տվյալները, որոնք կասկածվում են երկաթուղային կայարանում պայթյունի մեջ։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես Զելենսկուն ասացի, որ Լեհաստանն ակնկալում է բոլոր տվյալների անհապաղ փոխանցում, որոնք կօգնեն մեզ», - ասել է Տուսկը Վարշավայում կայացած բիզնես-համաժողովի ժամանակ:

Լեհաստանի Մազովյան վոյեվոդության ոստիկանությունը նոյեմբերի 16-ին հայտնել է, որ վնասվել է Ուկրաինա տանող երկաթգիծը: Նոյեմբերի 17-ին Տուսկը հայտարարել է, որ վնասվածքի պատճառը պայթյունն է:

Հաջորդ օրը նա հայտնել է, որ լեհական հետաքննության տվյալներով՝ երկաթուղում դիվերսիա են իրականացրել Ուկրաինայի երկու քաղաքացիներ։ Ընդ որում, Տուսկը հայտարարել է, որ այդ քաղաքացիներն իբր համագործակցել են ՌԴ-ի հետ, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում