Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:33 19-11-2025

Մեզ մոտ բոլոր հանքարդյունաբերական համայնքները ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպտղություն, քաղցկեղ

Հանքարդյունաբերական ծրագրերը կարճաժամկետ ծրագրեր են, որոնք իրականում առանց վնասի գործել չեն կարող։ Իսկ գյուղատբնտեսությունն անվնաս է։ Այս մասին Վեդիի համայնքապետարանում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարմիր սարքը հանք դարձնելու նախագծին դեմ քաղաքացիներից մեկը։

«Մեզ մոտ բոլոր հանքարդյունաբերակեն համայնքները ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպտղություն, քաղցկեղ։ Մենք պայքարում ենք, որպեսզի ունենանք առողջ սերունդ, ամուր ու որակյալ կյանք՝ համայնքներում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված