Ներքին 9 ամիս առաջ - 18:04 18-11-2025

Արցախահայերի հիմնախնդիրները՝ օրակարգում. ներկայացվել է ՄՔԴ մեթոդաբանությամբ պատրաստված նոր փաստահավաք զեկույցը

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի Անի սրահում կայացավ «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Միջազգային քրեական դատարանի մեթոդաբանությամբ պատրաստված նոր փաստահավաք զեկույցը։

Զեկույցը ներառում է արցախահայության կյանքի պայմանները շրջափակման շրջանում, տեղահանման գործընթացը, ինչպես նաև Հայաստանում վերաբնակվելու հետ կապված խնդիրները։

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ զեկույցի համար իրականացվել է 83 խորքային հարցազրույց տեղահանված արցախցիների հետ՝ ապահովելով սեռային, տարիքային և բնակավայրային հավասարակշռված ընտրանք։

Նա ընդգծեց, որ Բաքվում Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունները կեղծ են և կանխատեսելի, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում են մեղադրական դատավճիռներ՝ դատախազի առաջարկած պատժաչափերի հաստատմամբ։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ արցախացիների հիմնական խնդիրները վերաբերում են գույքային իրավունքներին, վերադարձի իրավունքին, գերիների ու անհայտ կորածների հարցին, ինչպես նաև մշակութային ժառանգության անվտանգությանը։

Նա կարևորեց միջազգային ատյանների, այդ թվում՝ Հյուսիսային Կիպրոսի նախադեպի կիրառումը, և ընդգծեց, որ առաջնահերթ է կանխել արցախահայության արտագաղթը Հայաստանից։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են