Ներքին 11 ամիս առաջ - 21:13 18-11-2025

Մանրամասներ՝ Մեծամորում տեղի ունեցած վթարից․ զոհ կա

Այսօր Մեծամորի ոստիկանության հենակետի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նշվում է, որ ավտովթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։17-ին։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Chevrolet» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված